Պաշտոնական. «Ման. Սիթին» նոր պայմանագիր է ստորագրել Դիաշի հետ 📸
«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է ստորագրել ակումբի պաշտպան Ռուբեն Դիաշի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2029 թ. հուլիսի 1-ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը մանկունիական գրանդին միացել է 2020 թ. սեպտեմբերին, 223 խաղում 4 գոլ է խփել, կատարել 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Ռուբեն Դիաշ, տրանսֆերներ