ԿԼ. «Արարատ-Արմենիան» կրկին պարտվեց «Սպարտային»` լքելով պայքարը 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում մրցեց Պրահայի «Սպարտայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր 1:4 հաշվով։
Պատասխան խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը կրկին պարտվեց. գրանցվեց 1:2 հաշվիվը։
«Արարատ-Արմենայից» գոլը խփեց Խուան Բալանտան, որը Չեխիայի մայրաքաղաքում կայացած խաղում նույնպես խփել էր իր թիմի միակ գոլը։ «Սպարտայից» աչքի ընկան Ալբիան Ռահմանին ու Էրմալ Կրասնիքին։
Այսպիսով, հայկական ակումբը պարտվեց ընդհանուր 2:6 բաշվով` ավարտելով մրցելույթը Կոնֆերենցիաների լիգայում։
«Սպարտան» մրցաշարի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Բեյթար» (Իսրայել) – «Ռիգա» (Լատվիա) դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am