ՉԼ. «Ֆերենցվարոշը» խոշոր հաշվով հաղթեց Մոտայի «Լյուդոգորեցին»  🎥

ՉԼ. «Ֆերենցվարոշը» խոշոր հաշվով հաղթեց Մոտայի «Լյուդոգորեցին» 🎥

13/08/2025 - 00:35

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում մրցեց Բուլղարիայի չեմպիոն «Լյուդոգորեցի» դեմ։

Դիմակայության առաջին խաղում հաշիվը չէր բացվել։

Պատասխան խաղում տանտերը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարան։ Ռոբի Քինի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Բարնաբաշ Վարգան, աչքի ընկավ նաև Գաբոր Շալայը։

«Ֆերենցվարոշի» հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։

«Լյուդորեցը» մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։

Այսպիսով, «Ֆերենցվարոշը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ և կմրցի Ադրբեջանի չեմպիոն «Կարաբախի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023