ՄԼՍ. «Ինտեր Մայամին» խոշոր հաշվով հաղթել է «Մոնրեալին» 🎥
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» հյուրընկալվեիս 4:1 հաշվով հաղթել է «Մոնրեալին»։
Հանդիպման հերոսը հյուրերի հարձակվող Լիոնել Մեսին էր, որը գրանցել է դուբլ ու կատարել ասիստ։ Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից աչքի են ընկել Տադեո Ալենդեն ու Տելասկո Սեգովինա։
«Մոնրեալից» երկրորդ րոպեին հաշիվը բացել էր Պրինս Օվուսուն։
«Ինտեր Մայամին» վաստակել է 32 միավոր և արևելյան գոտում 6-րդ տեղում է։ Ակումբը կոնֆերենցիայի առաջատար «Ցինցինատիից» հետ է 10 միավորով, սակայն 4 հանդիպում քիչ է անցկացրել։ «Մոնրեալը» 14 միավորով նույն կոնֆերենցիայում վերջին` 15-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից