ԱԱԱ. «Օքլենդ Սիթին» սենսացիոն ոչ-ոքին «Բոկա Խունիորսի» հետ 🎥
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում նորզելանդական «Օքլենդ Սիթին» մրցեց «Բոկա Խունիորսի» հետ։
Հանդիպումը սենսացիոն արդյունք ունեցավ, քանի որ կիսասիրողական մակարդակ ունեցող «Օքլենդը» կարողացավ ոչ-ոքի գրանցել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
«Բոկան» 26-րդ րոպեին մրցակցի դարպասապավ Նաթան Գերոուի ինքնագոլից հետո առաջ անցավ հաշվի մեջ, սակայն նորզելանդացիները 52-րդ րոպեին Քրիստիան Գրեյի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Հանդիպման հերոսը, չնայած ինքնագոլին, Գերոուն էր, որը 10 սեյվ կատարեց։
Նշենք, որ «Օքլենդ Սիթին» խմբի նախորդ երկու խաղերում գերխոշոր հաշվիվիներով պարտվել էր նախ «Բավարիային» (0:10), ապա` «Բենֆիկային» (0:6)։
C խմբում ևս մեկ հանդիպում է կայացել.
«Բենֆիկա» 1:0 «Բավարիա»
Խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- «Բենֆիկա» – 7 միավոր
- «Բավարիա» – 6
- «Բոկա Խունիորս» – 2
- «Օքլենդ Սիթի» – 1
Այսպիսով, «Բենֆիկան» ու «Բավարիան» 1/8 եզրափակիչում են, իսկ «Բոկան» և «Օքլենդը» լքեցին պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱԱ, Աշխարհի ակումբային առաջնություն, բենֆիկա, Նեթան Գերոու, Քրիստիան Գրեյ, Օքլենդ ՍիթիAuckland faz história ao empatar com o Boca 👏@FIFACWC | 14 Junho – 13 Julho | Vê todos os jogos grátis em https://t.co/fpfuiyzIoG | #FIFACWC #TakeItToTheWorld
— DAZN Portugal (@DAZNPortugal) June 24, 2025
📲 Todos os jogos em direto e exclusivo na app DAZN. pic.twitter.com/iXzyKO9EW1