Մի շարք ակումբներ դիտարկում են Սպերցյանին ձեռք բերելու տարբերակը
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում, սոցցանցերում գրում է ինդայդեր Էկրեմ Կյոնուրը։
Հայ ֆուտբոլիոտին ձեռք բերելու տարբերակը դիտարկում են անգլիական «Լիդսը», ֆրանսիական «Լանսը», պորտուգալական «Պորտուն» և իսպանական «Սևիլիան»։
Նշված ակումբներից միայն «Սևիլիան» է, որ ֆինանսապես իրեն չի կարող թույլ տալ նման տրանսֆեր իրականացնել։ Մյուս ակումբները լրջորեն հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։
Սպերցյանն ավարտված մրցաշրջանում 35 խաղում 11 գոլ է խփել, կատարել 7 ասիստ և «Կրասնոդարի» հետ դարձել Ռուսաստանի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էդուարդ Սպերցյան, Լանս, Լիդս, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Պորտու, Սևիլիա, տրանսֆերներ