Հարի Քեյնը Boxing day-ի շրջանակում նոր ռեկորդ է գրանցել
ԱՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում երեկ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բրայթոնի» նկատմամբ։
Հանդիպման 53-րդ րոպեին Հարի Քեյնը դառնալով գոլի հեղինակ՝ Boxing day-ի շրջանակում մեկ ակումբի կազմում գոլերի քանակով դարձել է ռեկորդակիր։ Քեյնը ամեն տարի դեկտեմբերի 26-ին անցկացվող տուրի շրջանակում իր գոլերի քանակը հասցրել է 8-ի։
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Արսենալի» նախկին ավագ Թիերի Անրիին, ում հաշվին կար 7 գնդակ։ Իսկ «Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդի և «Տոտենհեմի» նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոյի հաշվին կա հնգական գնդակ։
# Boxing day, Հարի Քեյն, Տոտենհեմ