Հայ-վրացական նոր դիմակայություն. «Նոան» ընկերական խաղում կհանդիպի Վրաստանի չեմպիոնին 📸
«Նոան» ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի նախորդ մրցաշրջանի չեմպիոն Քութայիսի «Տորպեդոյի» հետ, հայտնում է հայկական թիմի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա մարտի 20-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» ստադիոնում` 16:00-ից սկսած։
Հիշեցնենք, որ Հայաստանի ու Վրաստանի ազգային հավաքականները միմյանց դեմ մրցելու են Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների փլեյ-օֆֆ-ում։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` մարտի 23-ին Թբիլիսիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Ազգերի լիգա, ընկերական-հանդիպումներ, Լիգա Էրովնուլի, Հայաստան-Վրաստան, Հայաստանի-հավաքական, ՀՊԼ, Նոա, Վրաստան-Հայաստան, Վրաստանի առաջնություն, Վրաստանի հավաքական, Տորպեդո Քութայիսի