Fastex-ը՝ որպես պաշտոնական կրիպտո գործընկեր, համագործակցում է Մալթայի Պրեմիեր լիգայի հետ
Fastex-ը Մալթայի Պրեմիեր լիգայի (MPL) 2024/2025 և 2025/2026 մրցաշրջանի պաշտոնական կրիպտո գործընկերն է: Այս գործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Fastex-ի պատրաստակամությունը՝ աջակցելու սպորտային աշխարհին արդեն նաև կրիպտոարժութային լուծումներով:
Որպես բացառիկ կրիպտո գործընկեր՝ Fastex-ը կաջակցի Մալթայի Պրեմիեր լիգայի մրցաշարին, որտեղ հանդես են գալիս 12 ֆուտբոլային ակումբ: Fastex-ը հովանավորելու է նաև մրցաշրջանի «Ամսվա գոլ» մրցանակը, որն առաձնացնելու է մրցաշրջանի ընթացքում ամեն ամիս գրանցված լավագույն գոլը։
«Մալթայի Պրեմիեր լիգայի հետ այս համագործակցությունը ևս մեկ անգամ հաստատում է մեր մտադրությունը՝ միավորելու կրիպտոակտիվների և սպորտի ոլորտները։ Մենք ցանկանում ենք ձևավորել լիգայի և երկրպագուների համայնք՝ տրամադրելով նոր հնարավորություններ»,-ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը։
Մալթայի Պրեմիեր լիգայի նախագահ Ալան Աբելան ասել է. «Fastex-ի հետ մեր համագործակցությունը բացում է հեռանկարներ՝ գտնելու լիգայի հետ կապվելու նոր ուղիներ և միաժամանակ ուսումնասիրելու նորարարական ֆինանսական ոլորտի ամբողջ ներուժը: Fastex-ը շարունակում է աջակցել սպորտային տարբեր նախաձեռնությունների Հայաստանում և դրա սահմաններից դուրս՝ կամուրջ ստեղծելով թվային ակտիվների և սպորտային աշխարհի միջև»:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:
# Fastex, Interfootball, Մալթայի առաջնություն, Մալթայի Պրեմիեր լիգա