Պաշտոնական. «Ման. Սիթին» ուզբեկ նորեկ ունի
«Մանչեսթեր Սիթին» ֆրանսիական «Լանսից» ձեռք է բերել պաշտպան Աբդուկոդիր Խուսանովին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Անգլիայի չեմպիոնն ուզբեկ ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո։
Transfermarkt-ի համաձայն` «Լանսը» կրկնել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերի վաճառքը։ 2023 թ. ամռանը ֆրանսիական ակումբը բելգիացի հարձակվող Լոյի Օպենդայի տրանսֆերը գերմանական «Լայպցիգին» նույնպես վաճառել է 40 միլիոն եվրոյով։
Նշենք, որ Խուսանովը դարձել է ոչ միայն «Մանչեսթեր Սիթիի», այլ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ուզբեկ ֆուտբոլիստը։
Խուսանովը նոր ակումբում հանդես է գալու «45» համարի մարզաշապիկով։ Նախկինում «Մանչեսթեր Սիթիում» այդ համարով խաղացել է Իտալիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին։
Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Լանս» էր տեղափոխվել 2023 թ. ամռանը, 31 խաղում կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Աբդուկոդիր Խուսանով, Լանս, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ