Դեշամը կլքի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը
Դիդիե Դեշամը հեռանալու է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի` 56-ամյա մասնագետը պաշտոնը կլքի աշխարհի 2026 թ. առաջնությունից հետո։ Նա մոտ օրերս պաշտոնապես կհայտարարի իր որոշման մասին։
Հիշեցնենք, որ Դեշամը Ֆրանսիայի հավաքականը մարզում է 2012 թ. հուլիսից։ Նրա գլխավորությամբ «եռագույնները» 165 խաղում տարել են 106 հաղթանակ, գրանցել 31 ոչ-ոքի, կրել 28 պարտություն։ Ֆրանսիացիները Դեշամի օրոք 2018 թ. դարձել են աշխարհի չեմպիոն, 2019 թ. հաղթել Ազգերի լիգայի խաղարկությունում, ինչպես նաև 2016 թ. խաղացել Եվրոպայի, իսկ 2022 թ. աշխարհի առաջնության եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱԱ-2026, Ազգերի լիգա, Աշխարհի առաջնություն, Դիդիե Դեշամ, Եվրոպայի առաջնություն, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանսիայի հավաքական