Մարոտա. «Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է»
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ խոսել է նաև ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ։ Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է։ Նա շատ բծախնդիր է և մտածում է բոլոր մանրուքների մասին։ Նա չի կարող հուսահատեցնել»,- «ներաձուրիների» նախագահի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ 35-ամյա Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել 2022 թ. ամռանը։ Նա ակումբում մասնակցել է 111 հանդիպման, մրցակիցների դարպասը գրավել 8 անգամ, կատարել 14 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բեպե Մարոտա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան