Խորխե Սամպաոլին վերադարձավ մարզչական աշխատանքի
Անվանի մասնագետ Խորխե Սամպաոլին գլխավորել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Ռենը»։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Արգենտինացի մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Ժյուլեն Ստեֆանին։ Վերջինս օրեր առաջ էր պաշտոնանկ արվել։
«Ռենը» Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 11 խաղից հետո վաստակել է 11 միավոր ու 13-րդ տեղում է։
64-ամյա Սամպաոլին ավելի քան 1 տարի անց վերադարձավ մարզչական աշխատանքի։ Նրա նախորդ ակումբը եղել է բրազիլական «Ֆլամենգոն», որտեղից հեռացել էր 2023 թ. սեպտեմբերի 28-ին։ Նախկինում նա գլխավորել է նաև Չիլիի ու Արգենտինայի հավաքականները, երկու անգամ «Սևիլիան», բրազիլական «Սանթոսն» ու «Ատլետիկո Մինեյրոն», ֆրանսիական «Մարսելը»։
Չիլիի ազգային հավաքականը 2015 թ. Սամպաոլիի գլխավորությամբ դարձել է Ամերիկայի գավաթի խաղարկության հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ամերիկայի գավաթ, Արգենտինայի հավաքական, Լիգա-1, Խորխե Սամպաոլի, Կոպա Ամերիկա, Չիլիի հավաքական, Ռեն