Մաքսիմիլիան Առնոլդի անհավանական կրակոցը պարտության մատնեց Մյունխենգլադբախի Բորուսիային ?
Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատարների թվում ընթացող «Բորուսիա Մյունխենգլադբախին» և թույլ չտվեց հյուրերին կրկին բարձրանալ առաջին հորիզոնական։
«Գայլերը» հաղթեցին 2։1 հաշվով՝ հաղթական գնդակը խփելով մրցավարի կողմից ավելացրած ժամանակում։ Տանտերերին հաղթանակ պարգևեց Մաքիմիլիան Առնոլդի տպավորիչ գնդակը։
Մարկո Ռոզեի սաները մնացին 31 միավորով և նահանջեցին 2-րդ հորիզոնական, քանի որ երեկ «Լայպցիգը» հաղթել էր՝ շրջանցելով մյունխենգլադբախցիներին։ «Վոլֆսբուրգը» 23 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
# Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Մաքսիմիլիան Առնոլդ, Վոլսֆուրգ