Փարիզ-2024. Այսօր Դավիթ Չալոյանը կանցկացնի երկրորդ մենամարտը 📸

Փարիզ-2024. Այսօր Դավիթ Չալոյանը կանցկացնի երկրորդ մենամարտը 📸

02/08/2024 - 11:04

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 2-ի մրցումային օրը բռնցքամարտից Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) կանցկացնի երկրորդ մենամարտը։

2021 թ. աշխարհի փոխչեմպիոնը քառորդ եզրափակիչում մենամարտելու է Իսպանիան ներկայացնող Այուբ Գադֆայի դեմ։ Մենամարտը մեկնարկելու է Երևանի ժամանակով արդեն օգոստոսի 3-ին` 00:24-ին։

Արաբական ծագում ունեցող բռնցքամարտիկն +92կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնն է։ Նա 2022 թ. Երևանում կայացած աշխարհամասի առաջնությունում նվաճել է նաև արծաթե մեդալ, իսկ 2023 թ. աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ 26-ամյա Չալոյանը 1/8 եզրափակիչում գերլարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դելիշես Օլիին։ Մենամարտի առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը պարտվեց 0:5, սակայն նյուս ռաունդներում առավելության հասավ 3:2 ու 4:1 հաշիվներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023