Սարգիս Ադամյանը հերթական գոլն է խփել Քյոլնի կազմում 🎥
«Քյոլնը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում մրցել է Բունդեսլիգա 3-ը ներկայացնող «Վիկտորիա Քյոլնի» դեմ. գրանցվեց 3:3 հաշիվը։
«Քյոլնի» կազմից հանդիպման առաջին խաղակեսին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը 19-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։
31-ամյա ֆուտբոլիստը միջմրցաշրջանային հատվածում մասնակցել է 5 հանդիպմանդիպման ու խփել նույնքան գոլ։
Գերհարդ Շտրուբերի գլխավորած թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնկ հուլիսի 24-ին և կմրցի Անգլիայի երկրորդ դիվիզիոնը` Չեմպիոնշիփը ներկայացնող «Սուոնսիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2024/25 մրցաշրջան, ընկերական-հանդիպումներ, Սարգիս-Ադամյան, Վիկտորիա Քյոլն, Քյոլն