Եվրո-2024. Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Եվրո-2024. Անգլիան 11-մետրանոցներով հաղթեց Շվեյցարիային` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

06/07/2024 - 22:39

Եվրո-2024-ի քաֆորդ եզրափակիչում Դյուսելդորֆի «Մերկուր Շպիլ-Արենա» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Անգլիայի ու Շվեյցարիայի հավաքականները։

Հանդիպման հիմանական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

Շվեկցարացիների կազմից 75-րդ րոպեին հաշիվը բացեց Բրիլ Էմբոլոն, իսկ «երեք առյուծները» 80-րդ րոպեին պատասխանեցին Բուկայո Սակայի դիպուկ հարվածով։

Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին անգլիացիները` հաղթելով 5:3 հաշվով։

Շվեյցարիայի հավաքականի կազմից միակ վրիպումը թույլ տվեց «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին։

Այսպիսով, Անգլիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Նիդերլանդներ – Թուրքիա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023