Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

20/06/2024 - 12:30

Հունիսի 20-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։

Հերթական թարմացումից հետո Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ կետով և այժմ աղյուսակում 96-րդ տեղում է։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ունի 1230,79 միավոր։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու ընկերական հանդիպում անցկացրեց` նախ Լյուբլյանայում պարտվելով Սլովենիային (1:2), ապա Երևանում հաղթելով Ղազախստանին (2:1)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023