Հայաստանի հավաքականը հաղթեց գրեթե մեկ տարի անց

Հայաստանի հավաքականը հաղթեց գրեթե մեկ տարի անց

08/06/2024 - 10:58

Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթեց Ղազախստանի թիմին։

Ալեքսանդր Պետրակովի թիմը հաղթանակի բերկրանքը չէր ճաշակել գրեթե մեկ տարի։

Նախորդ հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել էր 2023 թ. հունիսի 19-ին, երբ Եվրո-2024-ի որակավորման փուլի 4-րդ տուրում նույն` 2-1 հաշվով առավելության հասավ Լատվիայի թիմի նկատմամբ։

Նախքան Ղազխաստանի դեմ հանդիպումը Հայաստանի հավաքականը 9 խաղում կրել էր 7 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի։ Այդ խաղերում մեր թիմը խփել է 5 գոլ, բաց թողել 14 գնդակ։

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 7-ին և Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի 4-րդ խմբի առաջին տուրում կընդունի Լատվիային։ Խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են նաև Հյուսիսային Մակեդոնիան ու Ֆարերյան Կղզիները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023