Մելիքբեկյան. «Ազգային մարզադաշտի նախնական աշխատանքներն արդեն սկսվել են»
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ու Վրաստանի հետ 2029 թ. Մ-20 աշխարհի առաջնության համատեղ հայտ ներկայացնելու մասին հայտարարելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
Մելիքբեկյանը, պատասխանելով մրցաշարի անցկացման ենթակառուցվածնքերի մասին հարցին, նշեց հետևյալը.
«Այս հարցի շուրջ մենք սերտորեն աշխատում ենք կառավարության հետ։ Առաջին հերթին կառավարությունն արդեն հաստատված ծրագիր ունի, որ աշխարհի առաջնությանն ընդառաջ կառուցվելու է երկու ստադիոն։ Երկուն էլ, բնականաբար, լինելու են Վրաստանի սահմանին մոտ, քանի որ մենք համատեղ հայտ ենք ներկայացնելու։
Նախնական քննարկումների արդյունքում, որը շատ շուտով կհաստատենք և պաշտոնապես կհրապարակենք, ստադիոններից մեկը լինելու է մոտավորապես Դիլիջան-Իջևան հատվածում, իսկ մյուսը` Լոռու մարզում, որը, մեծ հավանականությամբ, կլինի Վանաձորում։ Այս երկու ստադիոնների կառուցման շուրջ ԿԳՄՍ-ի կողմից նախնական աշխատանքներն սկսվել են, և մենք ավելի ուշ Լևան Կոբիաշվիլիի հետ կայցելենք նախարարին և գուցե վերջնական քննարկենք այդ նախագծերը։
Աշխարհի առաջնության համար օգտատործվելու է նաև «Հանրապետական» մարզադաշտը։ Ազգային մարզադաշտի նախնական աշխատանքներն արդեն սկսվել են, և հույս ունեմ, որ շատ շուտով այդ հարցի մասին կներկայացնենք մեր տեսլականը։ Հայաստանը մրցաշարն ընդունելու համար, ըստ նախնականի, օգտագործելու է չորս ստադիոն»,- նշել է Մելիքբեկյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Մելիքբեկյան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, ՀՖՖ, Մ-20 Աշխարհի առաջնություն