Կրասնոդարի ֆուտբոլիստը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն
«Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ փարիզյան ակումբը շատ մոտ է գործարքն ավարտին հասցնելուն և 25-ամյա դարպասապահի տեղափոխության համար «ցլերին» կվճարի 20 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժորմենի» մարզչական շտաբն ու սկաուտների թիմը Սաֆոնովին մեծ տաղանդ են համարում և հույսեր են կապում նրա հետ։
Այժմ կողմերը քննարկում են գործարքի վերջին մանրամասները։
Նշենք, որ սա դառնալու է «Կրասնոդարի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը։ Մինչև այս ակումբի ամենաթանկարժեք վաճառքը եղել է Ֆյոդոր Սմոլովի գործարքը, երբ 2018 թ. ամռանը Մոսկվայի «Լոկոմոտիվը» գործարքի համար վճարեց միլիոն եվրո։
Սաֆոնովը «Կրասնոդարի» սան է` 175 խաղում դարպասը պահելով 53 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մատվեյ Սաֆոնով, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆյոդոր Սմոլով