Կիլիան Մբապեն վերջին հանդիպումն է անցկացրել ՊՍԺ-ի կազմում 🎥
Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչում ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթեց «Լիոնին»։
Այդ հանդիպումը վերջինն է դարձել Կիլիան Մբապեի համար, որը վերջերս հայտարարեց «Պարի Սեն-Ժերմենից» հեռանալու մասին։
25-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբում հանդես էր գալիս 2017 թ. սեպտեմբերից և 307 խաղում դարձել է 256 գոլի ու 108 գոլային փոխանցման հեղինակ։ Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է և պատմության երկրորդ լավագույն ասիստենտը։
Մբապեն «Պարի Սեն-Ժերմենի» հետ 6 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, 3-աման անգամ` երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր, 2 անգամ էլ` Լիգայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ֆրանսիայի-Գավաթ