Թրիլեր Ա սերիայում. Յուվենտուսը ֆանտաստիկ comeback-ով ոչ-ոքի կորզեց Բոլոնիայից🎥
Իտալական Ա սերիայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Բոլոնիայի» դեմ։
Հանդիպումն անչափ անհաջող մեկնարկ ու ընթացք ունեցավ «բյանկոներիների» համար, քանի որ 53-րդ րոպեի դրությամբ պարտվում էին 0:3 հաշվով։
Այդուհանդերձ, թուրինյան ակումբը 76-ից 84-րդ րոպեների ընթացքում երեք գոլ խփեց, ֆանտաստիկ comeback արեց և ոչ-ոքի կորզեց։
Տիագո Մոտայի թիմից դուբլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Ռիկարդո Կալաֆյորին, մեկ գոլ էլ խփեց արգենտինացի 19-ամյա հարձակվող Սանտիագո Կաստրոն։ «Յուվենտուսից» աչքի ընկան Ֆեդերիկո Կիեզան, Արկադիուշ Միլիկն ու Կենան Յիլդիզը։
Այս-ոքիից հետո երկու ակումբներն էլ վաստակեցին 68 միավոր. «Բոլոնիան» զբաղեցնում է երրորդ, «Յուվեն»` չորրորդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Արկադիուշ Միլիկ, Բոլոնիա, Կենան Յիլդիզ, Յուվենտուս, Ռիկարդո Կալաֆյորի, Տիագո Մոտա, Ֆեդերիկո Կիեզա