Տիգրան Ավանեսյանի գոլը Ռոստովի դեմ խաղում 🎥
Ռուսատսանի գավաթի Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչում Կալինինգրադի «Բալթիկան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։
Հյուրերի միակ ու հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որն աչքի ընկավ 4-րդ րոպեին։
22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի ամբողջ հանդիպմանը։ Ավանեսյանը Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում դաշտ է դուրս եկել արդեն 10 անգամ և խփեց երկրորդ գոլը։
«Ռոստովի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը մասնակցեց միայն հանդիպման առաջին կեսին։
«Բալթիկան» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի Ռեգիոնների ուղու եզրափակիչ, որտեղ մայիսի 15-ին Կալինինգրադի «Արենա Ռոստեկ» մարզադաշտում կմրցի Մոսկվայի «Սպարտակի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բալթիկա, Հայաստանի-հավաքական, Ռեգիոնների ուղի, Ռոստով, Ռուսաստանի գավաթ, Տիգրան Ավանեսյան