Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի
«Միլանի», ՊՍԺ-ի, «Ինտերի», «Յուվենտուսի», «Բարսելոնայի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Լոս Անջելես Գալաքսիի» և «Այաքսի» լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի հանդիպում կանցկացնի Շվեդիայի հավաքականի կազմում։
Շվեդիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ երկրի ազգային հավաքականը հունիսի 8-ին Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի թիմի հետ, որը նվիրված է լինելու Զլատան Իբրահիմովիչին։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը կարիերան ավարտելու մասին հայտարարեց 2023 թ. մայիսին։ Նախկին հարձակվողը Շվեդիայի հավաքականի կազմում 122 խաղում խփել է 62 գոլ, կատարել 25 գոլահին փոխանցում։ Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Զլատանը ռեկորդային` 12 անգամ, ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այժմ Իբրահիմովիչը «Միլանի» սեփականատեր Ջերի Կարդինալեի խորհրդականն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, ընկերական-հանդիպումներ, Շվեդիայի ազգային հավաքական, Սերբիայի հավաքական