Վինիսիուսն արտասվել է ռասիզմի մասին խոսելուց հետո🎥
«Ռեալ Մադրիդի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուսը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ արտասվել է ռասիզմի մասին խոսելուց հետո.
«Իմ ընտանիքն աջակցում է, իսկ երկրպագուները ոգևորում են ինձ` հորդորելով շարունակել պայքարը։ Ես հասնում եմ հավասարության և ցանկանում եմ, որ բոլորը լինեն հավասար, որպեսզի յուրաքանչյուր ոք նորմալ կյանք ունենա։
Այն հարցը, որն ամեն օր ինձ մտատանջում է` անպատժելիությունն է։ Շատ կարևոր է պատժել օրենքը խախտողներին։ Մարդիկ կվախենային, իսկ երեխաներին հնարավոր կլիներ բացատրել, որ ռասիզմը վատ երևույթ է։
Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին ու հավաքականում խաղընկերներիս։ Նախագահը Բրազիլիայում կիրառում է տարբեր օրենքներ` երկրում ռասիզմն արմատախիլ անելու համար։
Այժմ ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է ռասիզմը, ինչի շնորհիվ էլ կարողանում եմ ճիշտ խորհուրդներ տալ։ Մոհամեդ Ալին ինձ համար օրինակ էր և ոգեշնչման աղբյուր, և ես այստեղ եմ, որ խոսեմ բոլոր բրազիլացիների անունից»,- մեջբերում է Marca-ն։
Խոսքն ավարտելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստը չի կարողացել զսպել հույզերն ու արտասվել է` ավելացնելով հետևյալը.
«Ներեցեք, ես ցանկանում եմ պարզապես ֆուտբոլ խաղալ, անել ամեն ինչ թիմիս և ընտանիքիս համար։ Չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես են տառապում սևամորթները»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրազիլիայի հավաքական, ռասիզմ, Ռեալ Մադրիդ, Վինիսիուս, Ֆաբրիցո Ռոմանո