Ընկերական հանդիպում. Ռուսաստանը ջախջախեց Սերբիային🎥
Ռուսաստանի հավաքականը Մոսկվայի «ՎՏԲ Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Սերբիայի դեմ։
Ռուսները հանդիպման հենց մեկնարկում ստացան քանակական առավելություն և չորս անպատասխան գնդակ ուղարկեցին Բելգրադից ժամանած հյուրերի դարպասը։
Վալերի Կարպինի թիմից մեկական գոլ խփեցին Անտոն Միրանչուկը, Մաքսիմ Օսիպենկոն, Ալեքսեյ Միրանչուկն ու Իվան Սերգեևը։
Սերբերի կազմից 21-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց պաշտպան Միլոշ Գայչը։
Նշենք, որ Ռուսաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 25-ին և կմրցի Պարագվայի դեմ։
Սերբերը նույն օրը Լառնակայում ընկերական հանդիպում կանցկացնեն Կիպրոսի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսեյ Միրանչուկ, Անտոն Միրանչուկ, Իվան Սերգեև, Մաքսիմ Օսիպենկո, Ռուսաստանի հավաքական, Սերբիայի հավաքական, Վալերի Կարպին