Դրամա «Դրագաուում». Պորտուն 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզեց Արսենալի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Պորտուն» «Դրագաու» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ ավարտ ունեցավ. «վիշապները» հաղթանակ կորզեցին 90+4-րդ րոպեին։
Սերժիու Կոնսեյսաուի թիմից հերոսացավ բրազիլացի կիսապաշտպան Գալենոն, ով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց արդեն 5-րդ գոլն ու գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
26-ամյա ֆուտբոլիստը նաև 4 ասիստ է կատարել մրցաշարի շրջանակում։
Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 12-ին Լոնդոնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Գալենո, Չեմպիոնների-լիգա, Պորտու