Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց 1/4 եզրափակիչում
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Վազգեն Թևանյանը (65 կգ) մեկնարկային գոտեմարտում 7:2 հաշվով հաղթեց Կշիշտոֆ Բենկովսկիին (Լեհաստան)։
1/4 եզրափակիչում Թևանյանը գոտեմարտեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող ռուս Գաջիմուրադ Ռաշիդովի դեմ` պարտվելով 4:5 հաշվով։
Նշենք, որ Թևանյանն ու Ռաշիդովը հին մրցակիցներ են։ Հայ ըմբիշը Ռաշիդովին պարտվել էր նաև Տոկիոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան