Կլոպը խոսել է Լիվերպուլից հեռանալու որոշում կայացնելու մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
Գերմանացի մասնագետը մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև հեռանալու որոշում կայացնելու մասին։
– Կա՞ որևէ պատճառ, որ հիմա է դարձել կայացնել նման որոշում` հատկապես հաշվի առնելով մրցաշրջանի այս փուլը։
– Կատարյալ աշխարհում ես ոչ մեկին ոչինչ չէի ասի մինչև մրցաշրջանի ավարտը, ամեն ինչ կհաղթեի, իսկ հետո հրաժեշտ կտայի, սակայն դա անհնար է։
Այն աշխարհում, որում մենք ապրում ենք, անհնար է պահել նման գաղտնիքները։ Զարմանալի է, որ դա մեզ հաջողվել էր մինչ օրս։
Շատ բաներ կան, որոնք վրա ազդում են այս որոշման վրա, հատկապես անձնական պատճառները։ Իմ շտաբի անդամները պետք է ամեն ինչ նախապես իմանային։ Նույնը վերաբերում է նաև ակումբի մասին, որը պետք է նախապես ամեն ինչ ծրագրի։ Հակառակ դեպքում անհնար է ինչ-որ բան պլանավորելն ու որևէ աշխատանք սկսելը։
Շատ բան կարելի է անել՝ իմանալով այս լուրերը և հրապարակայնորեն չհայտարարել, բայց որոշիչ բաները՝ ոչ, ինչը նշանակում է, որ ակումբին ժամանակ է հարկավոր:
Տարիների ընթացքում իմ դերը բավական գերիշխող է եղել։ Դա միտումնավոր չի եղել, բայց այդպես է ստացվել։
Շատ պահեր են եղել, երբ ես ցանկանում էի, որ ստիպված չլինեմ կրկին հեռանալ ակումբից։
Արդեն երրորդ անգամն է, որ նման որոշում եմ կայացնում, որն իրականում չեմ ցանկացել, բայց ես համոզված եմ, որ եթե անհրաժեշտ է նման որոշում, ապա ավելի լավ է դա անել մի փոքր շուտ, քան ուշ։ Դա շատ ուշ անելն ամենավատ տարբերակն է:
Պատկերացրեք, որ հաջորդ մրցաշրջանի սեպտեմբերին ես գիտակցեի հետևյալը. «Աստված իմ, վերջ, ես այլևս չեմ կարողանում աշխատել»: Իսկ մենք մրցաշրջանի միջնամասում ենք։
Այս ակումբը, հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք կառուցել ենք վերջին տարիներին, ունի հիանալի հիմք, հիանալի կազմ ապագայի համար։
Միակ բանը, որն այժմ կարող էր կանխել դա, ժամանակի սղության պատճառով ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունն է։ Շատ էի ուզում բոլորին հնարավորինս շուտ տեղեկացնել իմ որոշման մասին։
Ես գիտեմ, որ չեմ կարող աշխատել նորից ու նորից ու նորից ու նորից:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 2015 թ. հոկտեմբերին։
«Լիվերպուլը» Կլոպի օրոք մինչ այս պահն անցկացրել է 464 հանդիպում, տոնել 288 հաղթանակ, 96 անգամ գրանցել ոչ-ոքի և կրել 80 պարտություն։
«Կարմիրները» 56-ամյա մասնագետի գլխավորությամբ մեկական անգամ դարձել են Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի, աշխարհի ակումբային առաջնության, Անգլիայի գավաթի, Լիգայի գավաթի և Սուպերգավաթի հավաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ