Ինտերը խոշոր հաշվով հաղթեց Լացիոյին` դուրս գալով Սուպերգավաթի եզրափակիչ 🎥
Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում «Ինտերը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադ մրցեց «Լայցիոյի» դեմ։
Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «ներաձուրիները» ունեին խաղային լուրջ առավելություն` «արծիվներին» խոշոր` 3:0 հաշվով։
Սիմոնե Ինձզագիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Մարկուս Թյուրամը, Հական Չալհանօղլուն ու Դավիդե Ֆրատեզին։
Հավելենք, որ միլանյան ակումբի կամզից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը, ով 87-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Ֆրատեզիին։
Այսպիսով, «Ինտերը» դուրս եկավ Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որի շրջանակում հունվարի 22-ին կմրցի «Նապոլիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդե Ֆրատեզի, Ինտեր, Իտալիայի Սուպեր գավաթ, Լացիո, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Մարկուս Թյուրամ