Թրիլլեր «Լուիջի Ֆերարիսում». Միլանը խաղավերջում հաղթանակ կորզեց Ջենոայի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրում «Միլանը» «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Ջենովայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռոսոներիները» հաղթեցին 1:0 հաշվով։
Ստեֆանո Պիոլիի թիմին հաղթանակ պարգևեց 87-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչի խփած միակ գոլը։
Նշենք, որ հանդիպման վերջնամասը պարզապեզ թրիլլերային ստացվեց։
Ամենատպավորիչն այն էր, որ երկու ակումբների դարպասապահներն էլ մի քանի րոպեների տարբերությամբ հեռացվեցին դաշտից։
Նախ 90+9-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Մայք Մենյանը («Միլան»), ապա` 90+13-րդ րոպեին` Խոսեպ Մարտինեսը («Ջենոա»)։
Ընդ որում, «ռոսոներիները» խաղավերջում այլևս փոփոխության հնարավորություն չունեին, ու Մենյանի փոխարեն իր թիմի դարպասը պաշտպանեց Օլիվիե Ժիրուն, ով նույնիսկ 1 սեյվ կատարեց` մեծապես օգնելով «Միլանին» ծանր հաղթանակ տոնել։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 21 միավոր` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ջենոան», 8 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալբերտո Ջիլարդինո, Խոսեպ Մարտինես, Մայք Մանյան, Միլան, Ջենոա, Ստեֆանո Պիոլի, Քրիստիան Պուլիշիչ, Օլիվիե Ժիրու