Յանիկ Կարասկոյի դերսանական փայլուն վարպետությունն ու սիմուլյացիան Ալ Հիլալի դեմ խաղում🎥
Սուդյան Արաբիայի Պրո լիգայի 8-րդ տուրում «Ալ Շաբաբը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ալ Հիլալին»։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև բելգիացի անվանի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ով, սակայն, աչքի ընկավ բացասական դրսևորումով։
40+7-րդ րոպեին «Ալ Հիլալի» կենտրոնական պաշտպան Ալի Ալ Բուլայհին գնդակը Կարասկոյին փոխանցելու համար դրանով թեթև հարվածեց Կարասկոյին, սակայն վերջինս փայլուն դերասանական վարպետությամբ աչքի ընկավ, դիմեց սիմուլյացիայի, վայր ընկավ խոտածածկին` ձևացնելով, թե ցավից գալարվում է։
30-ամյա ֆուտբոլիստը, հավանաբար, ցանկանում էր սադրել Ալ Բուլայհիին, որպեսզի վերջինս հեռացվի դաշտից։
Նշենք, որ, ամեն դեպքում, հանդիպման գլխավոր մրցավար Իվան Բարտոնն Ալ Բուլայհիին պատժեց դեղին քարտով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Հիլալ, Ալ Շաբաբ, Ալի Ալ Բուլայհի, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա