Bild. «Պոչետինոն ամռանը կունենա նոր ակումբ»

Bild. «Պոչետինոն ամռանը կունենա նոր ակումբ»

20/11/2019 - 23:27

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»։ Մասնագետն գերմանական ակումբի ղեկը կստանձնի հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։

Պոչետինոն, ով պաշտոնից հեռացվել էր երեկ՝ նոյեմբերի 19-ին, արդեն այսօր հասցրել է պայմանավորվածություն ձեռք բերել «Բավարիայի» ղեկավարության հետ։

«Բավարիան» մրցաշարջանը կավարտի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ, ով Նիկո Կովաչի հեռանալուց հետո նշակավել է գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Ըստ աղբյուրի՝ Պոչետինոն ակումբը կգլխավորի 2020 թվականի հուլիսին, իսկ մինչ այդ պետք է սովորի գերմաներեն, քանի որ մյունխենյան ակումբը յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետից պահանջում է գերմաներենի իմացություն։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023