Լեո Մեսսիի հիասքանչ գոլը Նեշվիլի դեմ խաղում 🎥
Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթի եզրափակիչում «Ինտեր Մայամին» 11-մետրանոցներով հաղթեց «Նեշվիլին»` պատմության ընթացքում նվաճելով երբևէ առաջին տիտղոսը։
«Ինտեր Մայամիի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Լեո Մեսսին, ով 23-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց հաշիվը` խփելով հիասքանչ գոլ։
Նշենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրելուց հետո գոլի հեղինակ է դարձել անցկացրած բոլոր 7 խաղերում` մրցակիցների դարպասը գրավելով 10 անգամ։
Արգենտինացի հարձակվողը ճանաչվել է նաև Լիգայի գավաթի լավագույն ֆուտբոլիստ և լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթ, Նեշվիլ