Ինտեր Մայամին 11-մետրանոցներով հաղթեց Նեշվիլին` դառնալով Լիգայի գավաթակիր🎥
Հյուսիսային Ամերիկայի լիգայի գավաթի եզրափակիչում «Ինտեր Մայամին» մրցեց «Նեշվիլի» դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
«Ինտեր Մայամիի» կազմից 23-րդ րոպեին աչքի ընկավ Լեո Մեսսին, իսկ 57-րդ րոպեին «Նեշվիլի» պատասխան գոլը խփեց Ֆաֆա Պիկոն։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որի ընթացքում ավելի դիպուկ գտնվեցին «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստները` հաղթելով 10:9 հաշվով։
Այսպիսով, Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբն առաջին անգամ դարձավ Լիգայի գավաթակիր` պատմության ընթացքում նվաճելով նաև երբևէ առաջին տիտղոսը։
Նշենք, որ Լեո Մեսսին մրցաշարի շրջանակում անցկացրած 7 խաղում խփեց 10 գոլ և դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու։
Արգենտինացի հարձակվողը նաև ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, Խերարդո Մարտինո, Հյուսիսային Ամերիկայի Լիգայի գավաթ, Նեշվիլ