Ուրարտուն 90+5-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով պարտվեց Ֆարուլին 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ուրարտուն» Ռումինիայի Կոստանցա քաղաքում հյուրընկալվելիս մրցեց «Ֆարուլի» դեմ։
Հանդիպման առաջին խաղակեսում կողմերն անչափ ակտիվ անկացրին և նախքան ընդմիջում փոխանակվեցին խփած երկուական գնդակով։
Դմիտրի Գունկոյի թիմի գոլերը խփեցին Արտյոմ Մաքսիմենկոն ու Իվան Զոտկոն, իսկ «Ֆարուլի» գոլերը խփեցին Տուդոր Բելուցեն և 17-ամյա հարձակվող Ադրիան Մազիլուն։
Երկրորդ խաղակեսում ռումինական ակումբն ուներ խաղային առավելություն, սակայն «առյուծները» երկար ժամանակ անձնուրաց պաշտպանվում էին։
Թվում էր` «Ուրատուն» կպահպանի ոչ-ոքի արդյունքը, սակայն Գեորգի Հաջիի թիմը 90+5-րդ րոպեին, ամեն դեպքում, հաղթանակ կորզեց. աչքի ընկավ Իոնուց Լարիեն։
Այսպիսով, «Ֆարուլը» հաղթեց 3:2 հաշվով։
Նշենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտյոմ Մաքսիմենկո, Դմիտրի Գունկո, Իվան Զոտկո, Կոնֆերենցիաների լիգա, Ուրարտու, Ֆարուլ