Սադիո Մանեն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

Սադիո Մանեն մոտ է ակումբային գրանցումը փոխելուն

26/07/2023 - 15:14

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա ակումբից։

Սենեգալցի ֆուտբոլիստին իր շարքերում ցանկանում է տեսնել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։

Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ «Ալ Նասրը» 31-ամյա ֆուտբոլիստին մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել` տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով։

Կողմերը բանակացություններ են վարում և շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։

Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ Մանեն չի մտնում «ռեկորդ մայսթերի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ծրագրերում, այդ պատճառով էլ մյունխենյան ակումբը մտադիր է վաճառել նրան։

Մանեն բազմիցս ակնարկել է, որ մտադիր է մնալ «Բավարիայում» և ապացուցել, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է, սակայն, իմանալով, ակումբի ծրագրերի մասին, սկսել է բանակցություններ վարել «Ալ Նասր» հետ ու կողմ է կարիերայի զարգացման նման տարբերակին։

Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգին հայտնի է դարձել, որ Մանեի գործակալ Բյորն Բեցեմերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հանդիպելու է «Ալ Նասրի» ներկայացուցիչների հետ` քննարկելու հավանական գործարքը։

Նշվում է, որ «Բավարիան» գործարքի դիմաց ցանկանում է վաստակել նվազագույնը 32 մլն եվրո։

Մյունխենյան ակումբը Մանեի տրանսֆերի դիմաց նախորդ ամռանը հենց այդքան է վճարել «Լիվերպուլին»։

Ֆրանսիական L’Equipe պարբերականն էլ հաստատում է, որ Մանեն արդեն համաձայնել է համալրել «Ալ Նասրի» շարքերը։

Հիշեցնենք, որ «Ալ Նասրի» կազմում հանդես են գալիս նաև Կրիշտիանու Ռոնալդուն, Անդերսոն Տալիսկան, Դավիդ Օսպինան, իսկ վերջերս ակումբի շարքերը համալրել են Սեկո Ֆոֆանան, Մարցելո Բրոզովիչը և Ալեքս Տելեսը։

Հավելենք, որ Մանեն «Բավարիայի» կազմում մինչ օրս մասնակցել է 38 պաշտոնական հանդիպման` դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023