ԵԼ․ 1-ին տուրի բոլոր հանդիպումների արդյունքները🎥
Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց նաև Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի առաջին տուրի շրջանակում կայացավ 24 հանդիպում։ Այժմ կանդրադառնանք դրանցից յուրաքանչյուրին։
Խումբ A
Այս խմբի ֆավորիտը՝ «Ռոման», հյուրընկալվելիս ոչ այնքան հեշտ հաղթանակ տարավ Շվեյցարիան ներկայացնող «Յանգ Բոյսի» դեմ խաղում։
Տանտերերը 14-րդ րոպեին Ժան-Պիեր Նսամեի խփած գոլի շնորհիվ հաղթում էին մինչև 69-րդ րոպեն, սակայն հռոմեական ակումբը կարողացավ բեկել խաղի ընթացքը՝ կորզելով հաղթանակ։
Նախ 69-րդ րոպեին աչքի ընկավ Բրունո Պերեսը, իսկ 74-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի կատարած հիանալի փոխանցումից հետո իր թիմին հաղթանակ պարգևեց «Ռոմայի» նորեկ Մարաշ Կումբուլան։
Խմբի մյուս խաղում Սոֆիայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ մրցեց «Կլուժի» դեմ։
Ռումինական ակումբը երկրորդ խաղակեսում Մարիո Ռոնդոնի և Չիպրիան Դյակի խփած գոլերի շնորհիվ հաղթեց 0։2 հաշվով։
«Կլուժ» – 3 միավոր
«Ռոմա» – 3 միավոր
«Յանգ Բոյս» – 0 միավոր
«ԲԿՄԱ Սոֆիա» – 0 միավոր
Խումբ B
Ինչպես «Ռոման», այնպես էլ «Արսենալը» հյուրընկալվելիս դժվար հաղթանակ տարավ։
Լոնդոնյան ակումբը Վիեննայում հյուրընկալվել էր տեղի «Ռապիդին» և 51-րդ րոպեի դրությամբ Տաքսիարխիս Ֆունտասի խփած գոլի շնորհիվ պարտվում էր 0։1 հաշվով, սակայն 70 և 74-րդ րոպեներեին Դավիդ Լուիսի և Պիեր-Էմերիկ Օբամեյանգի խփած գոլերը կամային հաղթանակ պարգևեցին։
Իռլանդիան ներկայացնող «Դանդոլքը», որն ընդամենը երկրորդ անգամ է մասնակցում Եվրոպա լիգայի խմբային փուլին, սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց նորվեգական «Մոլդեին»։
Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Շոն Մարեյը, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը երկու անգամ գոլի հեղինակ դարձան՝ տանելով կամային հաղթանակ․ աչքի ընկան Էտզազ Հուսեինը և Օհի Օմոյժուանֆոն։
«Արսենալ» – 3 միավոր
«Մոլդե» – 3 միավոր
«Դանդոլք» – 0 միավոր
«Ռապիդ Վիեննա» – 0 միավոր
Խումբ C
Առաջին տուրի ամենագոլառատ խաղերից մեկը կայացավ Լևերկուզենի «Բայ Արենա» մարզադաշտում, որտեղ «Բայերը» 6։2 հաշվով պարզապես ջախջախեց ֆրանսիական ֆուտբոլի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիերայի գլխավորած «Նիցցային»։
Առաջին խաղակեսում հավասար պայքար էր, որի ավարտից հետո լևերկուզենյան ակումբը հաղթում էր 2։1 հաշվով։ Նադիեմ Ամիրիի և Լուկաս Ալարիոյի խփած գոլերին ֆրանսիական ակումբի կազմից պատասխանեց Ամին Գուիրին։
Երկրորդ խաղակեսում «Նիցայի» պաշտպանությունը քանդվեց՝ բաց թողնելով ևս 4 գնդակ։ Այդ 4 գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Մուսա Դիաբին, Ֆլորիան Վիրցը, իսկ Կարիմ Բելարաբին դարձավ դուբլի հեղինակ։
Երբ հաշիվն արդեն խայտառակ էր «Նիցցայի» համար, իրավիճակը մի փոքր մեղմեց Ալեքսիս Կլոդ Մորիսը, ով էլ ձևակերպեց խաղի վերջնահաշիվը՝ 6։2։
«Համոել Բեեր-Շևան» էլ Պետահ-Տիկվայում կայացած խաղում 3։1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Սլավիա Պրահայի» նկատմամբ։
Հանդիպման մինչև 86-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 1։1 հաշիվը։ 45-րդ րոպեին տանտերերին առաջ էր մղել Խոնաթան Ագուդելոն, իսկ 75-րդ րոպեին Լուկաշ Պրովոդը խփել էր հյուրերի պատասխան գնդակը, սակայն ընդամենը 2 րոպեի ընթացքում՝ 86 և 88-րդ րոպեներին, Էլթոն Ակոլաստեն դարձավ դուբլի հեղինակ և 3։1 հաղթանակ պարգևեց հրեական ակումբին։
«Բայեր» – 3 միավոր
«Հապոել Բեեր-Շևա» – 3 միավոր
«Սլավիա Պրահա» – 0 միավոր
«Նիցցա» – 0 միավոր
Խումբ D
«Բենֆիկան» հյուրընկալվելիս 2։4 հաշվով համառ հաղթանակ տարավ Լեհաստանը ներկայացնող «Լեխի» նկատմամբ։
Ժորժե Ժեզուսի թիմին հաղթանակ պարգևեցին Պիցցին և Դարվին Նունյեսը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Պոզնանը ներկայացնող ակումբի կազմից իր անվան դիմաց դուբլ գրանցեց Միքայել Իշակը։
Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսն» էլ հյուրընկալվելիս հեշտ հաղթանակ տարավ «Ստանդարդի» նկատմամբ։
Գլազգոն ներկայացնող ակումբը հաղթեց 0։2 հաշվով, իսկ գոլերը խփեցին Ջեյմս Տավարնյերը և Կեմար Ռուֆը։
«Բենֆիկա» – 3 միավոր
«Ռեյնջերս» – 3 միավոր
«Լեխ» – 0 միավոր
«Ստանդարդ» – 0 միավոր
Խումբ E
«Գրանադան», որն իր պատմության մեջ ընդհանրապես առաջին անգամ է մասնակցում եվրագավաթային որևե մրցաշարի, շարունակում է հրաշքներ գործել Դիեգո Մարտինեսի գլխավորությամբ։
Անդալուսական ակումբը Էյնդովենում հյուրընկալվել էր շատ ավելի եվրագավաթային փորձ ունեցող ՊՍՎ-ին և առաջին խաղակեսից հետո Մարիո Գյոտցեի խփած միակ գոլի շնորհիվ պարտվում էր 1։0 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում ընդամենը 9 րոպեի ընթացքում «Գրանդայի» ֆուտբոլիստները երկու անգամ գրավեցին Իվոն Մվոգոյի դարպասը և 1։2 հաշվով կամային հաղթանակ տարան։
Նախ 57-րդ րոպեին աչքի ընկավ վետերան հարձակվող Խորխե Մոլինան, իսկ 66-րդ րոպեին՝ Դարվին Մաչիսը։
ՊԱՕԿ-ն էլ սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել մեզ քաջածանոթ Կիպրոսը ներկայացնող «Օմոնիայի» դիմադրությունը։
Գրանցվեց 1։1 հաշվիը։ «Օմոնիայի» կազմից 16-րդ րոպեին հաշիվը բացեց Էրիկ Բոատեկը, իսկ հունական ակումբի պատասխան գոլը 56-րդ րոպեին խփեց Թոմաս Մուրգը։
«Գրանադա» – 3 միավոր
ՊԱՕԿ – 1 միավոր
«Օմոնիա» – 1 միավոր
ՊՍՎ – 0 միավոր
Խումբ F
Այս խմբի երկու խաղում էլ գրանցվեց նույն՝ 0։1 հաշիվը։
«Ռեալ Սոսիեդադը» մեծ դժվարությամբ հյուրընկալվելիս կոտրեց Խորվաթիան ներկայացնող «Ռիեկայի» դիմադրությունը՝ հաղթական գոլը խփելով 90+3-րդ րոպեին, որի հեղինակը դարձավ փոխարինման դուրս եկած Խոն Բաուտիստիա Օրգիլյեսը։
Հոլանդական «ԱԶ Ալկմարն» էլ շատերի համար անսպասելիորեն հյուրընկալվելիս նույն հաշվով հաղթեց «Նապոլիին»։ Խաղի միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Դանի դե Վիտը։
«Ռեալ Սոսիեդադ» – 3 միավոր
«ԱԶ Ալկմար» – 3 միավոր
«Նապոլի» – 0 միավոր
«Ռիեկա» – 0 միավոր
Խումբ G
Ինչպես նախորդ, այնպես էլ G խմբում գրանցվեցին միանման հաշիվներ։
«Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում Ջեյմս Մեդիսոնի, Հարվի Բարնսի և Կելեչի Իհեանաչոյի գոլերի շնորհիվ 3։0 հաշվով առավելության հասավ «Զարյայի» նկատմամբ։
Պորտուգալական «Բրագան» էլ նույն հաշվով հաղթեց Մասիմո Կառերայի գլխավորած ԱԵԿ-ին։
Գոլերի հեղինակներ դարձան Վանդերսոն Գալենոն, Ռիկարդու Օրտան և Պաուլինիոն։
«Լեսթեր» – 3 միավոր
«Բրագա» – 3 միավոր
«Զարյա» – 0 միավոր
ԱԵԿ – 0 միավոր
Խումբ H
«Միլանը» շարունակում է վերելքով հանդես գալ։ «Կարմրասևերը» բավականին մարտունակ կազմով էին հանդես գալիս՝ 1:3 հաշվով հաղթելով «Սելթիկին»։
«Ռոսոներիների» կազմից գոլերը խփեցին Ռադե Կրունիչը, Բրահիմ Դիասը և թիմի նորեկ Յենս Պետեր Հաուգեն, իսկ շոտլանդական ակումբի միակ գոլը գրանցվեց Մոհամեդ Էլյունուսիի անվան դիմաց։
Հավելենք, որ Ստեֆանո Պիոլիի սաները պաշտոնական խաղերում վերջին անգամ պարտվել են սույն թվականի մարտի 8-ին, երբ 1։2 հաշվով զիջեցին «Ջենոային»։ Դրանից հետո միլանյան ակումբն արդեն 21 հանդիպում անպարտելի է։
Ֆրանսիական «Լիլն» էլ ավելի վստահ հաղթանակ տարավ, քան «Միլանը»՝ Պրահայում 1։4 հաշվով հաղթելով տեղի «Սպարտային»։
Չեխական ակումբը 27-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով, քանի որ խաղադաշտից հեռացվել էր կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին, ինչն էլ կարելի է ասել՝ վճռորոշ եղավ այս խաղում. բոլոր գոլերը գրանցվեցին հենց կարմիր քարտից հետո։
«Լիլի» կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Յուսուֆ Յազիջին, մեկ գոլ էլ խփց Նանտիամո Իկոնեն։ «Սպարտայի» միակ գնդակն էլ գրանցվեց Բորժեկ Դոչկալի անվան դիմաց։
«Լիլ» – 3 միավոր
«Միլան» – 3 միավոր
«Սելթիկ» – 0 միավոր
«Սպարտա Պրահա» – 0 միավոր
Խումբ I
1-ին տուրի ամենադրամատիկ խաղերից մեկը կայացավ «Վիլյառեալի» «Կերամիկա» մարզադաշտում, որտեղ տանտերերը 5։3 հաշվով դժվար հաղթանակ տարան թուրքական «Սիվասպորի» նկատմամբ։
«Դեղին սուզանավը» բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացավ։ Նախ 13-րդ րոպեին հաշիվը բացեց Տակեֆուսա Կուբոն, իսկ 20-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Կառլոս Բական։
33-րդ րոպեին խաղի հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին Օլարենվաջու Կայոդեի գոլի շնորհիվ, սակայն 37-րդ րոպեին «Վիլյառեալի» ֆուտբոլիստները կարող էին վերականգնել երկու գնդակի տարբերությունը, եթե Կառլոս Բական հստակ իրացներ 11 մետրանոց հարվածը։ Այդ դրվագում կոլումբացի հարձակվողի հարվածից հետո թուրքական ակումբին փրկեց դարպասապահ Մամադու Սամասան։
Նախքան ընդմիջման գնալը՝ 43-րդ րոպեին, «Սիվասպորի» ֆուտբոլիստները հետ բերեցին կորցրածը․ գոլի հեղինակ դարձավ Մուստաֆա Յատաբարեն։
57-րդ րոպեին Խուան Ֆոյթը կրկին առաջ մղեց տանտերերին, սակայն 64-րդ րոպեին Մաքս Գրադելը հաշիվը դարձրեց 3։3։
Վճռորոշ դարձավ Պակո Ալկասերի փոխարինման դուրս գալը, ով 74 և 78-րդ րոպեներին բավականին արագ իր հաշվին դուբլ գրանցեց՝ դնելով խաղի վերջակետը՝ 5։3։
«Մաքքաբի Թել Ավիվն» էլ Յոնաթան Կոեին խփած միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով տնային հաղթանակ տարավ մեր ոչ բարով-խերով հարևանը ներկայացնող «Կարաբախի» նկատմամբ։
«Վիլյառեալ» – 3 միավոր
«Մաքքաբի Թել Ավիվ» – 3 միավոր
«Կարաբախ» – 0 միավոր
«Սիվասպոր» – 0 միավոր
Խումբ J
Երոպա լիգայի ողջ մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ «Տոտենհեմը» որևէ հնարավորություն չտվեց ավստրիական ԼԱՍԿ-ին՝ հաղթելով 3։0 հաշվով։
«Շնաձկների» կազմից գոլերի հեղինակներ դարձան Լուկաս Մոուրան և Հին Մին Սոնը, իսկ Անդրես Անդրադեն գրավեց սեփական դարպասը։
«Անտվերպենն» էլ հյուրընկալվելիս 1։2 հաշվով անպասելի հաղթանակ տարավ «Լյուդոգորեցի» նկատմամբ։
Հատկանշական է, որ, ինչպես այս տուրի շատ այլ բազմաթիվ խաղերում, բելգիական ակումբը նույնպես կամային հաղթանակ տարավ։
Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում։ Նախ 46-րդ րոպեին Հիգինիոն առաջ մղեց բուլղարական ակումբին, իսկ 63 և 70-րդ րոպեներին Պիտեր Գերկենսի և Լիոր Ռաֆայելի խփած գոլերի շնորհիվ «Անտվերպենը» հաղթանակ տարավ։
«Տոտենհեմ» – 3 միավոր
«Անտվերպեն» – 3 միավոր
«Լյուդոգորեց» – 0 միավոր
ԼԱՍԿ – 0 միավոր
Խումբ K
1-ին տուրի միակ գոլազուրկ ոչ-ոքին գրանցեցին «Դինամո Զագրեբն» ու «Ֆեյենդորդը»։
Մոսկվայի ԲԿՄԱ-ն էլ հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել ԵԼ-ի բոլոր ակումբների շրջանակում ամենափոքր բյուջեն ունեցող ակումբին՝ ավստրիական «Վոլֆսբերգերին»։ Գրանցվեց 1։1 հաշիվը։
Նախ 5-րդ րոպեին մոսկովյան ակումբին առաջ մղեց Ադոլֆո Գայչը, իսկ 42-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Մայքլ Լիենդլը։
ԲԿՄԱ – 1 միավոր
«Վոլֆսբերգեր» – 1 միավոր
«Ֆեյենորդ» – 1 միավոր
«Դինամո Զագրեբ» – 1 միավոր
Խումբ L
«Հոֆֆենհայմը» բավակաին դժվարությամբ կոտրեց «Արարատ-Արմենիային» փլեյ-օֆֆ փուլից դուրս թողած «Ցրվենա Զվեզդայի» դիմադրությունը։
«Գյուղացիներին» հաղթանակ պարգևեցին Քրիստոֆ Բաումգարտների և Մունաս Դաբուրի խփած գոլերը։
«Սլովան Լիբերեցն» էլ 1։0 հաշվով հաղթեց «Գենտին»։ Միակ գոլը 29-րդ րոպեին խփեց Աբդուլա Յուսուֆը։
«Հոֆֆենհայմ» – 3 միավոր
«Սլովան Լիբերեց» – 3 միավոր
«Գենտ» – 0 միավոր
«Ցրվենա Զվեզդա» – 0 միավոր
# ԱԵԿ, ԱԶ-Ալկմար, Անտվերպեն, Արսենալ, Բայեր Լևերկուզեն, բենֆիկա, ԲԿՄԱ, ԲԿՄԱ Սոֆիա, Բրագա, Բրահիմ Դիաս, Բրունո Պերես, Գրանադա, Դանդոլք, Դավիդ Լուիս, Դարվին Մաչիս, Դարվին Նունյես, Դիեգո Մարտինես, Դինամո Զագրեբ, Եվրոպա-լիգա, ԼԱՍԿ, Լեխ, Լեսթեր, Լիլ, Լյուդոգորեց, Լուկաս Մոուրա, Խորխե Մոլինա, Խուան Ֆոյթ, Կարաբախ, Կելեչի Իհեանաչո, Կլուժ, Հապոել Բեեր-Շևա, Հարվի Բարնս, Հենրիխ-Մխիթարյան, Մասիմո Կառերա, Մարաշ Կումբուլա, Մարիո Գյոթցե, Մաքքաբի Թել Ավիվ, Միլան, Յենս Պետեր Հաուգեն, Նապոլի, Նիցցա, Պակո-Ալկասեր, ՊԱՕԿ, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, ՊՍՎ, Ջեյմս Մեդիսոն, Ռադե Կրունիչ, Ռապիդ-Վիեննա, Ռեալ-Սոսիեդադ, Ռեյնջերս, Ռիեկա, Ռոմա, Սելթիկ, Սթիվեն Ջերարդ, Սիվասպոր, Սլավիա Պրահա, Սոն-Հոն-Մին, Սպարտա-Պրահա, Ստանդարդ, Վիլյառեալ, Վոլֆսբերգեր, Տակեֆուսա Կուբո, Տոտենհեմ, Օմոնիա, Ֆեյենորդ