Ֆրանսիայի Մ21 հավաքականի ավագը կփոխի մարզական քաղաքացիությունը 📸
«Լիլի» կիսապաշտպան Այուբ Բուադին որոշել է փոխել մարզական քաղաքացիությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
18-ամյա ֆուտբոլիստը որոշել է ներկայացնել Մարոկկոն։ Երիտասարդ կիսապաշտպանը դժգոհ է, որ Դիդիե Դեշամն իրեն չի ընդգրկել Ֆրանսիայի ազգային հավաքականի` աշխարհի 2026թ. առաջնության համար նախատեսված հայտացուցակում։
Ֆրանսիական ակումբի կիսապաշտպանը, մեծ հավանականությամբ, կլինի Մարոկկոյի հավաքականի հայտացուցակում և կմասնակցի Մունդիալին։
Բուադին ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 41 խաղում կատարել է 1 ասիստ։ Նա Ֆրանսիայի Մ21 հավաքականի ավագն է, որի կազմում մասնակցել է 10 հանդիպման, գրանցել մեկական գոլ ու գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml