ՖԻՖԱ-ն արգելել է բրազիլացի մի շարք ֆուտբոլիստների առաջիկա 5 օրերին մասնակցել ԱՊԼ-ի խաղերին
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ -ին, որպեսզի մի շարք բրազիլացի ֆուտբոլիստների արգելի առաջիկա 5 օրերին մասնակցել անգլիական Պրեմիեր լիգայի հանդիպումներին։
Այդ ֆուտբոլիստների ակումբներին արգելված է նրանց դաշտ դուրս բերել, հակառակ դեպքում ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ կիրառելու իրավունք ունի։ Այդ ամենը կապված է այն բանի հետ, որ Պրեմիեր լիգայի բազմաթիվ ակումբներ հրաժարվել են բաց թողնել իրենց բրազիլացի ֆուտբոլիստներին հավաքականի հանդիպումների համար։
Այդ ֆուտբոլիստներն են Ալիսոն Բեկերը, Ֆաբինիոն, Ռոբերտո Ֆիրմինոն (բոլորը` «Լիվերպուլ»), Ռաֆինիան («Լիդս»), Տիագո Սիլվան («Չելսի») և Ֆրեդը («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Հատկանշական է, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Էվերտոնի» հարձակվող Ռիչարլիսոնի հետ կապված չի դիմել ՖԻՖԱ-ին, քանի որ վերջինս օգոստոսին Տոկիոյում մասնակցել է օլիմպիական խաղերին` դառնալով ոսկե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալիսոն Բեկեր, ԱՊԼ, Բրազիլիայի հավաքական, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիա, Ռաֆինյա-Լիդս, Ռիչարլիսոն, Ռոբերտո-Ֆիրմինո, Տիագո Սիլվա, Ֆաբիան Ռուիս, ՖԻՖԱ, Ֆրեդ