Օզիլը հրաժարվել է աշխավատարձի կրճատումից

Օզիլը հրաժարվել է աշխավատարձի կրճատումից

22/04/2020 - 16:17

Հայտնի է դարձել, որ Մեսութ Օզիլը «Արսենալի» այն երեք խաղացողներից մեկն է, ովքեր հրաժարվել են աշխատավարձի 12․5 տոկոսի կրճատմումից։

Ավելի վաղ լոնդոնյան ակումբը հայտնել էր, որ խաղացողների և մարզչական շտաբի հետ համաձայնության է հասել մինչև տարեվերջ աշխատավարձի կրճատման հարցում։ Սակայն, ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «զինագործների» ղեկավարությունը չի փորձել Օզիլին և ևս երկու ֆուտբլիստի համոզել այն հարցում, որ աշխատավարձի կրճառումը պարտադիր գործընթաց է։

Նշվում է, որ Օզիլի հետ լրացուցիչ բանակցություններ են տեղի ունենալու։ 31-ամյա ֆուտբոլիստն առաջին հերթին ցանկանում է հասկանալ, թե կորոնավիրուսի համաճարակը որքանով է ազդում ֆուտբոլային ակումբների ֆինանսական դրության վրա։

Օզիլը «Արսենալու» հանդես է գալիս 2013 թվականից։ Այդ ժամանակ անգլիական ակումբը «Ռեալին» խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու համար վճարեց 47 մլն եվրո։ Ներկայիս պայմանագիրով, որն ուժի մեջ է մինչև 2021 թվականիը, խաղացողը վաստակում է շաբաթական 400 հազար եվրո։ Նա «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023