Փյունիկի, Նոայի ու Ուրարտուի վիճակահանության զամբյուղները եվրագավաթային մրցաշարերում
Հայաստանը եվրագավթային մրցաշարերի 2024/25 խաղարյությունում ներկայացնելու են չեմպիոն «Փյունիկը», գավաթակիր «Արարատ-Արմենիան», Պրեմիեր լիգայի երկրորդ տեղը զբաղեցրած «Նոան» և չորրորդ տեղը գրաված «Ուրարտուն»։
«Փյունիկը» պայքարն սկսելու է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որի վիճակահանությունը կայանալու է հունիսի 18-ին։
Եղիշե Մելիքյանի թիմը վիճակահանության ժամանակ լինելու է առաջին զամբյուղում։ Երկրորդ զամբյուղից «նռնագույնները» կարող են ստանալ համեմատաբար թույլ մրցակից։
Որակավորման առաջին փուլում «Փյունիկի» հավանական մրցակիցներն են «Բորաց Բանյա Լուկան» (Բոսնիա և Հերցեգովինա), Բաթումիի «Դինամոն» (Վրաստան), «Ցելյեն» (Սլովենիա), «Լարնը» (Հյ. Իռլանդիա), Մինսկի «Դինամոն» (Բելառուս), «Պանևեժիսը» (Լիտվա), «Օրդաբասին» (Ղազախստան), Ռեյկյավիկի «Վիկինգուրը» (Իսլանդիա), «Ստրուգան» (Հյ. Մակեդոնիա), «Դիֆերդանժը» (Լյուքսեմբուրգ), «Դեչիչը» (Չեռնոգորիա), «Էգնատիան» (Ալբանիա), «Սանտա Կոլոման» (Անդորրա) և «Վիրտուսը» (Սան Մարինո)։
Փոխչեմպիոն «Նոան» պայքարն սկսելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից, որի վիճակահանությունը նույնպես կայանալու է հունիսի 18-ին։ Վիճակահանության ժամանակ ակումբը լինելու է երկրորդ զամբյուղում և ստանալու է ավելի ուժեղ մրցակից։
Որակավորման առաջին փուլում «Նոայի» հավանական մրցակիցներն են «Ժալգիրիսը» (Լիտվա), «Լինֆիլդը» (Հյ. Իռլանդիա), ԿուՊՍ-ը (Ֆինլանդիա), «Բրեյդաբլիկը» (Իսլանդիա), «Դյուդելանժը» (Լյուքսեմբուրգ), Պոդգորիցայի «Բուդուչնոստը» (Չեռնոգորիա), Թբիլիսիի «Դինամոն» (Վրաստան), «Շկենդիան» (Հյ. Մակեդոնիա), «Տորսհավնը» (Ֆարերյան Կղզիներ), «Պարտիզանին» (Ալբանիա), «Սարաևոն» (Բոսնիա և Հերցեգովինա), «Ինտեր Կլուբ Էսկալդեսը» (Անդորրա), «Լևադիան» (Էստոնիա), «Տիրանան» (Ալբանիա), «Տրե Պենեն» (Սան Մարինո), «Կոնաս Կի Նոմադսը» (Ուելս), «Փայդեն» (Էստոնիա), «Միսլամին» (Մոլդովա»), «Կրուսեյդերսը» (Հյ. Իռլանդիա), «Լա Ֆիորիտան» (Սան Մարինո), «Լիեպայան» (Լատվիա), «Դերի Սիթին» (Իռլանդիա), «Վլազինաին» (Ալբանիա) և «Սենթ Ջոզեֆը» (Ջիբրալթար)։
Հայաստանի Պրեմիեր լիգայում չորրորդ տեղը զբաղեցրած «Ուրարտուն» նույնպես պայքարը կսկսի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից, սակայն Դմիտրի Գունկոյի թիմը վիճակահանության ժամանակ լինելու է առաջին զամբյուղում։
«Առյուծների» հավանական մրցակիցներն են Մոստարի «Վելեժը» (Բոսնիա և Հերցեգովինա), «Բալա Թաունը» (Ուելս), «Տորպեդո ԲելԱԶ»-ը (Բելառուս), «Ֆլորիանան» (Մալթա), «Վալյուրը» (Իսլանդիա), «Բրավոն» (Սլովենիա), «Ատլետիկ Կլուբ Էսկալդեսը» (Անդորրա), Քութայիսի «Տորպեդոն» (Վրաստան), «Վիկինգուրը» (Ֆարերյան Կղզիներ), «Ստիյարնանը» (Իսլանդիա), «Մալիշևան» (Կոսովո), «Ակտոբեն» (Ղազախստան), ՎՊՍ-ն (Ֆինլանդիա), «Շելբուրնը» (Իռլանդիա), «Աուդան» (Լատվիա), «Մեգպիսը» (Ջիբրալթար), «ՈՒՆԱ Շտրասենը» (Լյուքսեմբուրգ), «Շյաուլայը» (Լիտվա), «Մարսաշլոկը» (Մալթա), Տալլինի «Կալևը» (Էստոնիա), Մինսկի «Իսլոչը» (Բելառուս), «Տիկվեշը» (Հյ. Մակեդոնիա) «Քարնարվոն Թաունը» (Ուելս), «Մորնարը» (Չեռնոգորիա)։
Հայաստանի նորընծա գավաթակիր «Արարատ-Արմենիան» պայքարն սկսելու է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից, որի վիճակահանությունը կայանալու է հունիսի 19-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ուրարտու, Չեմպիոնների-լիգա, Փյունիկ