Տեսադարան N10.  Իտալիա – Բրազիլիա ?

Տեսադարան N10. Իտալիա – Բրազիլիա ?

27/03/2020 - 23:37

Տեսադարանի շրջանակում այսօր հետ կգնանք հեռավոր 1982 թվականի աշխարհի առաջնությունում։ Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունը շատերի կարծիքով եղել է ամենաուժեղներից մեկը, եթե ոչ ամենաուժեղը։

Իտալիայի և Բրազիլիայի հավաքականների միջև հանդիպումը տեղի է ունեցել մրցաշարի երկրորդ խմբային փուլում։ Այն ժամանակ մունդիալներին մասնակցում էին 24 հավաքականներ։ Խմբերում զբաղեցրած լավագույն 12 թիմերը հետագայում ևս մեկ խմբային փուլ էին խաղում․ յուրաքանչյուր խմբում ընդգրված էին լինում երեքական հավաքականներ, որի ավարտին պայքարը շարունակում էին միայն լավագույն հավաքականները՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։

Առաջին խմբային փուլը Իտալիայի հավաքականը հաղթահարեց մեծ դժվարությամբ՝ բոլոր երեք հանդիպումներն էլ ավարտելով ոչ-ոքի։ Բրազիլիայի հավաքականը, ընդհակառակը, հաղթեց բոլոր երեք խաղերում և 6 միավորով (այն ժամանակ հաղթանակի համար տրվում էր 2 միավոր) զբեղցրեց առաջին տեղը և դուրս եկավ մրցաշարի հաջորդ խմբային փուլ։

Մրցաշարի երկրորդ խմբային փուլի C խբմում իրար դեմ դուրս եկան Իտալիայի, Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները։ Առաջին խաղում Իտալիայի հավաքականը Մարկո Տարդելիի և Անտոնիո Կաբրինի գոլերի շնորհիվ 2։1 հաշվով առավելության հասավ Արգենտինայի հավաքականի շնորհիվ։ Հաջորդ խաղում Բրազիլիան նույնպես հաղթեց Արգենտինայի հավաքականին․ գրանցվեց 3։1 հաշվիը։

Վերջին՝ Իտալիա – Բրազիլիա, խաղից առաջ Արգենտինայի հավաքականն արդեն լքել էր պայքարը, իսկ Բրազիլիայի հավաքականին բավարար կլիներ նույնիսկ ոչ-ոքի արդյունքը, սակայն Իտալիայի լեգենդար հավաքականը Էնցո Բեարզոտի գլխավորությամբ կարողացավ փայլուն հաղթանակ տանել։ Հետագայում Իտալիայի հավաքականը կիսաեզրափակիչում 2։0 հաշվով հաղթեց Լեհաստանի, իսկ եզրափակիչում հաղթեց Արևմտյան Գերմանիայի հավաքականին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Վճռորոշ երեք խաղերում փայլեց այդ տարվա «Ոսկե գնդակի» դափնեկիր Պաոլո Ռոսին՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

Եթե ավագ սերնդի ներկայացուցիչներին հարցնեք, թե ո՞ր հավաքականն է պատմության լավագույնը, ապա շատերը կնշեն 1982 թվականի Բրազիլիայի հավաքականը, քանի որ հանդես էին գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք էին Զիկոն, Սոկրատեսը, Ֆալկաոն, Ժունիորը, Էդերը, Լուիզինիոն, Էդերը և այլք։ Սակայն այդ մունդիալի ժամանակ կար ավելի լեգենդար հավաքական՝ Իտալիայի հավաքականը, որի կազմում փայլում էին Պաոլո Ռոսին, Դինո Ձոֆը, Մարկո Տարդելին, Գաետանո Սկիրան, Բրունո Կոնտին և այք։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023