Վիլյառեալը դիմացավ Ռեալի ճնշմանը` կարևոր միավորներ խլելով «արքայական» ակումբից

Վիլյառեալը դիմացավ Ռեալի ճնշմանը` կարևոր միավորներ խլելով «արքայական» ակումբից

12/02/2022 - 22:16

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Չնայած հանդիպման մեծ մասում «արքայական» ակումբն ուներ խաղային ու տարածքային առավելություն, միևնույնն է, Կառլո Անչելոտիի սաները չկարողացան հաղթանակ կորզել. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպման հերոսներից դարձավ «դեղին սուզանավի» դարպասապահ Խերոնիմո Ռուլին, ով իր անվան դիմաց 5 սեյվ գրանցեց։

Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 54 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Վիլյառեալը», 36 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023