Սիթին ավարտին է հասցրել արգենտինական Սուպերլիգայի լավագույն ռմբարկուի տրանսֆերը
«Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, երկու ակումբները տրանսֆերի հարցում արդեն հասել են վերջնական համաձայնության։
«Քաղաղաբնակները» 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Ռիվերին» կվճարեն 18.5 մլն եվրո, որին հետագայում կավելանան նաև տարբեր հավելավճարներ։
Արգենտինացի հարձակվողը մինչև սույն թվականի հուլիսի 1-ը վարձավճարով հանդես կգա «Ռիվեր Փլեյթի » կազմում, ինչից հետո «Սիթիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։
Հավելենք, որ երիտասարդ հարձակվողն Արգենտինայի Սուպերլիգայի 2021 թվականի մրցաշրջանում անցկացրած 21 խաղում խփել է 18 գոլ` դառնալով լավագույն ռմբարկու։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Ռիվեր Փլեյթ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո