Սալիբան ավելի շատ ճշգրիտ փոխանցում է կատարել, քան Շեֆիլդի բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրած

Սալիբան ավելի շատ ճշգրիտ փոխանցում է կատարել, քան Շեֆիլդի բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրած

05/03/2024 - 14:33

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 6:0 հաշվով ջախջախեց «Շեֆիլդ Յունայթեդին»։

«Զինագործների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև կենտրոնական պաշտպան Վիլիամ Սալիբան, ով աչքի ընկավ փայլուն վիճակագրությամբ։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդիպման ընթացքում ավելի շատ ճշգրիտ փոխանցում է կատարել, քան «Շեֆիլդի» բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրած։

Սալիբան կատարել է 169, իսկ «Շեֆիլդ Յունայթեդի» կազմից հանդիպմանը մասնակցած 16 ֆուտբոլիստները` 142 ճշգրիտ փոխանցում։

22-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, խփել 2 գոլ և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023