Ռոնալդուն 9 խաղ անընդմեջ դառնում է գոլի հեղինակ, Լուկակուն ու Իմոբիլեն նույնպես բարձրության վրա են?

Ռոնալդուն 9 խաղ անընդմեջ դառնում է գոլի հեղինակ, Լուկակուն ու Իմոբիլեն նույնպես բարձրության վրա են?

03/02/2020 - 13:29

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրը մոտենում է ավարտին։

Առաջնության առաջատար «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ֆիորենտինայի» նկատմամբ։ Թուրինցիներին հաղթանակ պարգևեցին Մաթիաս դե Լիխտն ու Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ դուբլի հեղինակ։

Պորտուգալացի հարձակվողը ֆանտաստիկ է սկսել 2020 թվականը՝ իր մասնակցած բոլոր հանդիպումներում դառնալով գոլի հեղինակ։ Մեկնարկած տարում Ռոնալդուն մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ, իսկ ընդհանուր առմամբ 34-ամյա հարձակվողը Ա սերիայի վերջին 9 խաղում դարձել է գոլի հեղինակ՝ դառնալով 14 գոլի հեղինակ։

Մաուրիցիո Սարիի սաներն այս հաղթանակից հետո 54 միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ֆիորենտինան» 25 միավորով 14-րդն է։

Չեմպիոնության համար պայքարում «Յուվենտուսի» հիմնական մրցակից «Ինտերը» երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո վերջապես հաղթեց։

Միլանյան ակումբը Ռոմելու Լուկաուի դուբլի շնորհիվ հյուրընկալվելիս 0։2 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ։ Բելգիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 16-ի և լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Միլանյան ակումբը 51 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 3 միավոր։ «Ուդինեզեն» 24 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Չեմպիոնության մյուս հավակնորդ «Լացիոն» շարունակում է փայլել։ Հռոմեական ակումբը սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ հետնապահ ՍՊԱԼ-ի նկատմամբ։

Հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց առաջության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն՝ դառնալով դուբլի հեղինակ։ 29-ամյա հարձակվողի ակտիվում 25 գոլ է գրանցվել։

Հռոմեական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ նաև Ֆելիպե Կայսեդոն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բոբի Ադեկանեն։ Հյուրերի կազմից միակ գնդակը հեղինակեց Սիմոնե Միսիրոլին։

Սիմոնե Ինձզագիի սաները 49 միավորով զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը, իսկ ՍՊԱԼ-ը 15 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Լեչչե» 4։0 «Տորինո»

«Միլան» 1։1 «Վերոնա»

«Կալյարի» 2։2 «Պարմա»

«Ատալանտա» 2։2 «Ջենոա»

«Բոլոնիա» 2։1 «Բրեշիա»

«Սասուոլո» 4։2 «Ռոմա»

Տուրի վերջին հանդիպումը կկայանա այսօր․ «Սապմդորիան» սեփական հարկի տակ կընդունի «Նապոլիին»։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023