Ռոմանո. «Ռոնալդուի գործակալը կապի մեջ է անգլիական գրանդի հետ»

Ռոմանո. «Ռոնալդուի գործակալը կապի մեջ է անգլիական գրանդի հետ»

25/08/2021 - 10:45

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագան շարունալում է անորոշ մնալ։

Ինչպես տեղեկացնում է իտակացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուն իր կարիերայի շարունակության համար տարբերակներ է փնտրում։

Աղբյուրի փոխանցմամբ` պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը` Ժորժե Մենդեշը, ներկա պահին կապի մեջ է «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Քաղաքաբնակները» Ռոնալդուին դիտարկում են որպես Հարի Քեյնի այլընտրանքային տարբերակ, քանի որ «Տոտեմհեմը» ոչ մի կերպ չի ընդունում որևէ առաջարկ։

«Բյանկոներիները» 36-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում են ստանալ նվազագույնը 25 մլն եվրո, քանի որ նա գործող պայմանագիր ունի ակուկբի հետ։

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա մանկունյական ակումբը կարծես թե մտադիր չէ գումար վճարել պորտուգալացի հարձակվողի տրանսֆերի դիմաց։

Ներկա պահին կողմերի միջև որևէ համաձայնություն չկա, իսկ բանակցությունները բարդ ընթացք են ստացել։

Բացի դրանից, «Յուվենտուսը» Ռոնալդուի տրանսֆերի հետ կապված որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել. ակումբը մինչ այս պահը հուսով է, որ իր աստղը շարունակելու է մնալ «Յուվենտուսի» շարքերում։

Հիշեցնենք` վերջերս խոսակցություններ տարածվեցին,որ Ռոնալդուն Ա սերիայի 1-ին տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպումն (2:2) իր խնդրանքով սկսել է պահեստայինների նստարանից, որպեսզի տրանսֆերային շուկայում լուծումներ գտնի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023