«Ռոնալդուին հարցրի` ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել ես։ Ասաց` Մեսսին». Լրագրող

«Ռոնալդուին հարցրի` ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել ես։ Ասաց` Մեսսին». Լրագրող

06/09/2021 - 18:17

Բրիտանացի լրագրող և հաղորդավար Պիրս Մորգանը պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած զրույցի մասին, որի ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստնը ասել է, որ Լեո Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ խաղացել է.

««Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, ում դեմ երբևէ խաղացել ես,- հարցրի ես Կրիշտիանու Ռոնալդուին։

Այդ ամենը տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ին, երբ մենք գտնվում էինք Թուրինի` նրա սիրած ռեստորանում։ Այդ ժամանակ նա դեռ խաղում էր «Յուվենտուսում» և չէր որոշել վերադառնալ «Յունայթեդ»։

Մենք ընթրում էինք` ուտելով ճապոնական կերակուրներ և խմում էինք իտալական կարմիր գինի։ Մենք խոսում էինք ամեն ինչից` սկսած սպորտից և քաղականությունից, վերջացրած սերիական մարդասպաններից։

Եկավ գլխավոր հարցի ժամանակը և նա պատասխանեց. «Մեսսին»,- հնչեց Ռոնալդուի անխասելի պատասխանը։

«Իրո՞ք»,- հարցրի ես` զարմանալով, որ նա տվեց իր հիմնական մրցակցի անունը։

«Միանշանակ, նա լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ խաղացել եմ, սակայն, գիտես, Պիրս, դու սխալ հարց ես տալիս»,- ասաց Ռոնալդուն և սկսեց ծիծաղել։

«Լավ, իսկ ո՞րն է ճիշտ հարցը»,- հարցրի ես։

«Կարծում եմ` դու պետք է հարցնես, թե ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը..»։

«Ես գիտեմ պատասխանը»,- ասացի ես և ծիծաղեցի։

Նա համարում է, որ լավագույնն է այն մարդկանց շրջանակում, որոնց հետ խաղացել է այս խաղը, և ես համաձայն եմ նրա հետ»,-գրել է Պիրս Մորգանը Daily Mail-ի իր սյունյակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023